Հասարակություն

Արցախում այսօր անցկացնում են Թթի առաջին փառատոնը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ամարասի վանքի շրջակայքում ներկա է գտնվել Թթի առաջին փառատոնին: Նա կարեւոր է համարել նման միջոցառման անցկացումը` ընդգծելով, որ թթենին Արցախի խորհրդանիշներից մեկն է, եւ հույս հայտնել, որ թթի փառատոները կկրեն շարունակական բնույթ:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ արտերկրից:

Back to top button