Միջազգային

Օբաման կրկին Պուտինին կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և կոչ արել դուրս բերել ռուսական բոլոր զորքերն այդ երկրից: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:

«Նախագահ Օբաման հաստատել է Մինսկի համաձայնագրերին համապատասխան՝ Ռուսաստանի պարտականությունների կատարման անհրաժեշտությունը՝ ներառյալ Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի և տեխնիկայի դուրսբերումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Սպիտակ տունը հստակեցնում է, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button