Տնտեսական

Քննարկվել է հայ- ռուսական համագործակցությունը ավիացիայի ոլորտում

Կառավարությունում տեղի է ունեցել ավիացիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են օդային հաղորդակցության արդիականացմանը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպման հնարավորությանը,  ռուսական տարբեր ավիաընկերությունների՝ հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button