Հասարակություն

ՊՆ-ում կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը

Հունիսի 23-ից 25-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին.

— Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2014թ. մայիսի 23-ի թիվ 1 Արձանագրության կատարման գործընթացը,

— Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման հարցը,

— Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու շենքը և դրա հարակից հողատարածքները ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի կառուցման համար ռուսական կողմին տրամադրելու հարցը,

— Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկին համապատասխան Ռուսաստանի Դաշնությանը ռազմական ավանների օգտագործման իրավունքի գրանցումը հավաստող վկայականների տրամադրման հարցը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետեր և ուսումնասիրել համապատասխան հողատարածքներն ու շինություններն ու դրանց հետ կապված փաստաթղթերը: Աշխատանքների արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button