Միջազգային

Պեսկովը՝ Պուտին- Օբամա հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Վլադմիր Պուտինի և Բարակ Օբամայի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցն անվանել է կառուցողական:

«Ցավոք՝ Ուկրաինայի արևելքում ռուսական զինուժի ներկայության մասին թյուր տեղեկատվությունը հայտարարությունների տեսքով անընդհատ ներկայացնում են արևմտյան առաջնորդները, և ամեն անգամ ռուսական կողմը ստիպված է լինում պարզաբանումներ ներկայացնել:Նույնը Վլադիմիր Պուտինն արել է նաև այս անգամ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, ընդգծելով երկու երկների առաջնորդների հայացքներում առկա խորը տարաձայնությունները, միաժամանակ ընդգծել է, որ կողմերը միակարծիք են եղել, որ առկա խնդիրների լուծման համար միակ ուղին երկխոսությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button