Հասարակություն

Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք. Վովա Գասպարյան

arminegevorgyan
Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Նա հսկեց ոստիկանների աշխատանքը: Ակտիվիստներն այդ պահին բարձրախոսով հայտարարեցին, որ այսօր աղբահանություն չի կատարվել, և ողջ Բաղրամյանը աղբի մեջ է: Ոստիկանապետը «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգողներ Վաղինակ Շուշանյանին  ու Մաքսիմ Սարգսյանին հորդորեց օգնել աղբահանություն իրակացնողներին եւ չխոչընդոտել նրանց աշխատանքը:
Ապա ոստիկանապետը զրուցեց լրագրողների հետ: Վերջիննես հարցրեցին, թե արդյոք պաշտոնյան ՀՀ նախագահին կփոխանցի ուղիղ եթերով նրա հետ հանդիպելու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների պահանջը:
«Նորից եթենե՞ր: Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, չի լինում, էտպես արդար չէ: Երկրի քաղաքացին երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին երբ կանչում է երկխոսության, չի ասում, որ կամ էսպես կլինի, կամ` էնպես կլինի»,-ասաց Վովա Գասպարյանը հավելելով՝ «երբ հարցը գնում է կոնկրետ խնդիրը լուծելուն, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում մի օր, երկու օր, կամ էսպես կլինի, կամ էնպես չի լինի, խոսում է նրա մասին, որ դեռ ծրագիր չկա, դեռ խոսելու բան չկա»:Նախաձեռնության անդամներն ասում են, որ իշխանությունները մեր ծառաներն են, լրագրողի այս հարցը մնաց անավարտ: Վովա Գասպարյանը թույլ չտվեց ավարտել հարցը եւ նման կերպ արձագանքեց. «Մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա~յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»,-ասաց ոստիկանապետն ու հեռացավ:vostikanapet1 vostikanapet2 vostikanapet3 vostikanapet
Back to top button