Միջազգային

Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակով

Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը։

Քաղաքական գործիչը մահացել է 85 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո։

Եվենի Պրիմակովը ակադեմիկոս էր, արեւելագետ- արաբագետ, 80- ականներին գլխավորել է Գիտությունների ակադեմիայի արեւելագիտուծյան ինստիտուտը եւ տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտումտը։ Ծնվել է Կիեւում։ 1996-98 թթ եղել է Ռուսաստանի ԱԳ նախարար, 98-99 թթ վարչապետ։

Հայտնի է Պրիմակովի հետ կապված ԱՄՆ չկայացած այցի հետ կապված դեպքը։ Վաշինգոտոն ճանապարհին՝ 1999- ի մարտի 24- ին ինքնաթիռում նրան հայտնում են, որ ՆԱՏՕ- ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիան։ Պրիմակովը հենց օվկիանոսի վրա օդաչուներին հանձնարարում է անհապաղ շրջել ինքնաթիռը եւ վերադառնում է Մոսկվա։

Ցուցադրել ավելի
Back to top button