Հասարակություն

Երևանում քամուց վնասվել են տանիքներ

Երեկվա քամին մեծ վնասներ է տվել: Մասնավորապես, ինչպես հայտնում են ԱԻՆ փրկարար ծառայությունից, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` Կրկեսի մոտակայքում, շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, վնասվել են տրոլեբուսի լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարների ջոկատը:

Պարզվել է, որ շենքի տանիքի կառուցատարերը ընկել են «ՀայՓոստ» ՍՊԸ-ին պատկանող «Դեյվո» մակնիշի ավտոմեքենայի վրա. դռները ձևախախտվել են, ներսում արգելափակվել են աշխատակիցներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Թիվ 1 համալսարանական» կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: Փրկարարները մասնատել են տանիքի կառուցատարերը (30 և 70քմ), այնուհետև կառուցատարերն ու ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք:

Ցուցադրել ավելի
Back to top button