Միջազգային
ԵԽԽՎ- ն Ռուսաստանը որակել է ագրեսոր պետություն


ԵԽԽՎ- ն Ռուսաստանն անվանել է ագրեսոր պետություն: Որակումը տեղ էգտել Դոնբասի զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին բանաձևում: Ձևակերպումները, РБК-ի փոխանցմամբ, խստացվել են հենց քվեարկության օրը:
Փաստաթղթում բացի Ռուսաստանի դեպքերն Ուկրաինայի Արևելքում ագրեսիա որակելուց պատվիրակները նաև Ղրիմն անվանել են օկուպացված տարածք:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ամառային նստաշրջանի ընթացքում ավելի վաղ հրաժարվել էր վերականգնել ռուսական պատվիրակության լիազորությունները: