Հասարակություն

Գիշերն ու 4-րդ լուսաբացը Բաղրամյան պողոտայում (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիերի հունիսի 22-ին մեկնարկած նստացույցը շարունակվում է: Բաղրամյան պողոտայում այս գիշեր եւս խաղաղ է անցել:

Այս պահին մեր հայրենակիցների մի մասը կրկին շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում՝ իրենց բողոքի արդար ձայնը բարձրացնելով էլեկտրաէեներգիայի թանկացման դեմ։

Բաղրամյան պողոտայում այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան հոսանքի թանկացման դեմ արդեն 4-րդ օրն անընդմեջ նստացույց հայտարարած երիտասարդ ակտիվիստները թիմերի են բաժանվել ու սկսել գնդակ  խաղալ:

Նույն պահին, մյուս ցուցարարները ակտիվորեն աջակցել են խաղացող թիմերին, մի մասը թեյ, սուրճ ու գաթաներ են բաժանել գիշերը պողոտայում լուսացրածներին:

Հավելենք, որ լուսաբացն այսօր ցուցարարներն սկսել են Հայաստանի օրհներգով եւ Տերունական աղոթքով: Մինչ այդ ոջ գիշեր մի քանի հարյուր ցուցարարները երգել, զրուցել են, քնել պողոտայում կամ հարակից տարածքում։ Շատերն էլ մաքրել են տարածքը։ Նախաձեռնող խմբի ներկայացուցիչների խոսքով, պողոտայում գիշերը լուսացրել են գրեթե հազար ցուցարարներ։ Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ¸ շոուբիզնեսի ներկայացուցիչներ եկել եւ կենդանի պատ են կազմել ցուցարաների եւ ոստիկանների միջեւ։

Արդեն չորորդ օրն է Բաղրամյան պողոտայում հավաքված մեր հայրենակիցներին չեն լքում նաեւ Հայաստանյայց առաքելական սուրս եկեղեցու հոգեւոր սպասավորները՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։

cucararner.7 cucararner cucararner1 cucararner4 cucararner5 cucararner6 cucararner8 cucararner9agnesavelcuyccuyc6cuyc-axotqcuyc-axotq1cuyc-axotq2jevo

Ցուցադրել ավելի
Back to top button