Հասարակություն

Գարեգին Բ կաթողիկոսի ցավակցագիրը՝ Հայ Կաթողիկե Պատրիարքի մահվան կապակցությամբ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու վախճանման կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին։

Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման:

Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Հայ Կաթողիկե Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին:

Ցուցադրել ավելի
Back to top button