Հասարակություն
Բաղրամյան պողոտայում սպասում են լուրեր ՀՀԿ ԳՄ- ից


Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Այն սովորաբար անցկացվում է հինգշաբթի, սակայն քանի որ կուսակցության ղեկավարը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բրյուսելում մասնակցում էր ԵԺԿ գագաթաժողովին, նիստը տեղի է ունենալու այսօր։
Ակնկալվում է, որ այստեղ կքննարկվի նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության՝ էլ.էներգիայի նոր սակագինը չեղարկելու պահանջը։ Սրանք միայն ակնկալիքներ են, քանի որ պաշտոնական հաստատում չկա։
Բաղրամյան պողոտայում էլ, ուր շարունակվում է բողոքի ակցիան, սպասողական վիճակում են, այստեղ եւս սպասում են լուրերի Մելիք- Ադամյան փողոցից, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնակայանը։
Ալիսա Գեւորգյանը Բաղրամյան պողոտայից ժամը 20։00- ին
Արմինե Գեւորգյանը՝ ՀՀԿ կենտրոնակայանից ժամը 20։00- ին