Հասարակություն

Բաղրամյան պողոտայում կենդանի պատ կազմած գործիչները գնահատում են երիտասարդների գործը

alisagevorgyan

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան նաեւ այս ժամին։ Այստեղ սպասում են լուրեր ՀՀԿ ԳՄ նիստից, որն այս պահին ընթանում է իշխող կուսակցության կենտրոնակայանում ՀՀ նախագահի մասնակցությամբ։

Իսկ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին խաղաղության կոչերով են նաեւ հանդես գալիս։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր սպասավորները հանուն խաղաղության աղոթք են հղում առ Աստված ցուցարարների եւ ոստիկաններին դեմ հանդիման, երիտասարդներն իրենց մարմիններով գետնի վրա գրեցին խաղաղություն, իսկ այստեղ կենդանի պատ կազմած քաղաքական գործիչները՝ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել են, որ այստեղ տեղի ունեցողը ցույց է տալիս, որ իրենց հեռանալու ժամանակն է, քանի որ երիտասարդներն իրենցից ավելի լավ են գործում։

 

Ցուցադրել ավելի
Back to top button