Միջազգային

Ահաբեկչություն՝ Ֆրանսիայում

Իսլամիսները այսօր կրկին ահաբեկչություն են իրականացրել Ֆրանսիայում: Իզեր դեպարտամենտի Սեն-Կենտեն-Ֆալավյե քաղաքի հեղուկ գործարանի դարպասները կոտրելով արդյունաբերական ձեռնարկության տարածք է ներխուժել ահաբեկիչների մեքենան և բախվել այնտեղ գտնվող գազի բալոններին: Ֆրանս-պրեսս գործակալությունը հաղորդում է բազմաթիվ վիրավորների մասին, զոհերի ստույգ թիվ չի նշվում: Գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել է գլխատված մարմին, նաև  «Իսլամիստական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը:

Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնեֆը: Հայտնի է, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ահաբեկչին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում իսլամիստներն ահաբեկչություն էին իրականցրել նաև այս տարեսկզբին՝ հունվարի 7-ին հարձակում գործելով Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա: Ահաբեկիչների զոհ էր դարձել 12 մարդ՝ 10 լրագրող և շենքի պահպանությունն իրականացնող երկու ոստիկան:

Back to top button