Միջազգային

Ադրբեջանն ակնարկում է Եվրոպայի խորհուրդից դուրս գալու մասին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հունիսի 23-ին ընդունված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը Բաքվի հանդեպ կանխակալ և չհիմնավորված մոտեցման ևս մեկ օրինակ է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանում ակնհայտ է քաղաքական կայունությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական բարեկեցությունն ու քաղաքացիական հասարակության ազատությունն ու խոսքի ազատությունը»։

mid-azerb

«Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները մեկ նպատակ ունեն՝ ապահովել ադրբեջանցի ժողովրդի շահերը, այլ ոչ թե ինչ-որ միջազգային կառույցի հավանությանն արժանանալ»,-ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության համոզմամբ՝ Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել, քանի որ Եվրոպային խանգարում է դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը։
«Դա իսլամաֆոբիայի ակնհայտ դրսևորում է»,-կարծում է ԱԳ նախարարությունը:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել այն կառուցողական առաջարկներն ընդունել, որոնք բխում են ազգային շահերից:

«Անկախ և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտությունը, ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվել է վիրավորելու ու ճնշելու նպատակով, անընդունելի է»,-ասված է փաստաթղթում:

Ցուցադրել ավելի
Back to top button