Միջազգային

Ֆրանսիացի ցուցարարները վճռական են. տաքսու վարորդները փակել են օդանավակայան տանող ճանապարհը

Այսօր ֆրանսիացի տաքսիստները մասշտաբային անժամկետ բողոքի գործողություն են սկսել, փակել են խոշոր քաղաքների հիմնական փողոցները, ինչպես նաև մայրաքաղաք Փարիզի միջազգային օդանավակայաններ տանող ճանապարհները: Ֆրանսիական մայրաքաղաքի, ինչպես նաև Մարսելի, Լիոնի, Բորդոյի և մի շարք այլ խոշոր քաղաքների երթևեկությունը կաթվածահար է: Տաքսիստները  բողոքում են տեխնոլոգիական նորարարության՝ UberPOP բջջային հավելվածի դեմ, որը թույլ է տալիս մասնավոր տաքսի կանչել և վճարումն իրականցնել հեռախոսով: Հավելվածը բազմաթիվ օգտատատեր ունի, ինչն էլ խփում է լիցենզավորված տաքիների վարերդբերի գրպանին: Ֆրանս-պրես գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կնյազեֆը Փարիզի իշխանություններից պահանջել է կասեցնել բջջայինի միջոցով չլիցենզավորված ծառայություններ մատուցող ընկերության գործունեությունը:

Ֆրանսիացի տաքսիստները զանգվածային գործադուլ են սկսել՝ բողոքելով չլիցենզավորված մասնավոր ուղևորափոխադրման դեմ, որն այժմ մեծ տարածում է գտնում հատուկ բջջային ծառայությունների շնորհիվ։ Բողոքի գլխավոր ակցիան այժմ անցկացվում է Փարիզում, որտեղ վարորդները կազմակերպված դուրս են եկել քաղաքի փողոցներ և արգելափակել մայրաքաղաքային շրջանի գլխավոր մայրուղիները, ինչպես նաև խոչընդոտում են մեքենաների մուտքը դեպի Փարիզի օդանավակայաններ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Լարված իրավիճակ է ստեղծվում նաև նշանակությամբ 2-րդ Օրլի օդանավակայանի շրջակայքում։ Դժվարացել է մուտքը դեպի Փարիզի Հյուսիսային կայարան, որտեղից գնացքները մեկնում են Լոնդոն, Բրյուսել, Ամստերդամ։

Ցուցադրել ավելի
Back to top button