Հասարակություն

Քաղաքագետ. Համապետական կառույցների հետ ունենում ենք սնանկացման խնդիրներ

aidaavetisyan

Բաղրամյան պողոտայում արդեն չորս  օր ընթացող  նստացույցի վերաբերյալ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն  Մանվել Սարգսյանը նշում է՝ իրավիճակը լուրջ է, քանի որ  հանրությունն արդեն  գիտակցում է, որ էլեկտրացանցերում կատարվող իրադարձությունները համակարգային են: Գազ, կենսաթոշակ, նաիրիտցիների չվճարված աշխատավարձեր. ըստ Մանվել Սարգսյանի՝ համապետական նշանակության բոլոր կառույցների հետ ունենում ենք խնդիրներ, որոնք բերում են սնանկացման:

«Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանում գոյություն չունեն քաղաքական և իրավական մինիմալ երաշխիքներ, որ նման խոշոր հիմնարկները գործեն անվտանգ: Փաստորեն, այդ հիմնարկները համատարած ֆինանսական առումով  հոշոտվում են»,- ասում է: Ըստ  նրա՝ իշխանությունը չի կարող վերացնել  իրենց կողմից ստեղծված կեղծ իրավաքաղաքական համակարգը: 

Քաղաքագետ  Անդրիաս  Ղուկասյանն էլ նշում է, որ խաղաղ ակցիայի մասնակիցները որպես իրավատերեր իրացնում են  իրենց  սահմանադրական  իրավունքները՝ փակելով Բաղրամյան պողոտան և հանրության անունից իշխանությանը ներկայացնելով իրենց պահանջը՝ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի նոր սակագինը:  Եվ այս պարագայում  ոչ մի պետական պաշտոնյա դուրս չեկավ և քաղաքացիներին չներկայացրեց  իրենց  դիրքորոշումը՝ թաքնվելով ոստիկանության ետևում, ասում է նա.

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան  Դանիելյանն էլ,  անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, նշեց, որ կան հիմնարկների տապալման սուբյեկտիվ պատճառներ: Տարիներ ի վեր նշվել է, որ իրավիճակը տանում է տապալման:  Ըստ նրա՝ հայտնի տնտեսագետ Աղանբեկյանը կառավարության հրավերով մի քանի անգամ եղել էՀայաստանում,  ուսումնասիրել է էներգահամակարգն ու ասել, որ անհրաժեշտ են որոշակի բարեփոխումներ,  որոնք չանելու դեպքում կոլափս կլինի:

Քաղաքական համակարգերում ներկայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում անցկացվում են նոր ընտրություններ, ասում է Ստեփան Դանիելյանն ու նշում, եթե դա չի արվում, ապա խորանում է ճգնաժամը։

Ցուցադրել ավելի
Back to top button