Հասարակություն

Սոցիալապես անապահով ընտանիքների 2000 դրամ փոխհատուցում կտան

hasmikdilanyan
Հովհարային անջատումների մասին հիշեցում, Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի՝  այս տարվա օգոստոսի մեկից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի աբրձրացման հիմնավորումներ: Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ, հայտարարել, որ ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով, որոշել են սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների  կամ շուրջ 400 հազար անձանց համար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան  24 հազար դրամով կամ յուրաքանչյուր ամիս երկու հազարակական դրամով:

Արդեն կառավության նիստից հետո հայտարարվել է, որ լրագրողների հետ կհանդիպեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Պաշտոնյաներից երկուսը՝ Ռոբերտ Նազարյանն ու Երվանդ Զախարյանը կառավարության շենքը ետնամուտքով են լքել: Արտեմ Ասատրյան էլ հայտարարել է, որ  չի կարծում, թե հանրահավաքի վայր այցելելու և սոցիալական խնդիրները քննարկելու անհրաժեշտություն կա:

 

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button