Հասարակություն

Ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ. Բեգլարյան

hasmikdilanyan
Տրասնպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը  պատրաստ է ծախսված էլեկտրաէներգիայի  համար նոր գնով վճարել: «Որոշումը չի վերցվել օդից, մասնագիտական մոտեցումներ կան, մասնագետներ կան, նրանց հարցեր տվեք, թող մանրամասն ներկայացնեն ձեզ, թե ինչու է կայացվել այդ որոշումը և ինչում է այդ որոշման կարևորությունը»,- հորդորել է  նա:  Գագիկ Բեգլարյանը վստահություն է  հայտնել, որ այդ մանրամասներն իմանալու դեպքում ժողովրդի մեծ մասը կհամոզվի, որ ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ:

«Բաղրամյան փողոցում բողոքի ցույցի ելած մարդկանց պետք է մանրամասն, մասնագիտորեն ներկայացվեն պատճառները, գեղեցիկ քննարկումներ ծավալվեն, հետո ժողովուրդն ինքը որոշի` պետությունն է ճիշտ, թե երիտասարդները, պետության մոտեցումն է ճիշտ, թե երիտասարդների պայքարը, ամեն օր մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ հետևում է իրադարձություններին և իր համար անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի, ցուցարարների գործողությունների վրա որոշ մարդիկ դիվիդենտներ են շահում»:

Ցուցադրել ավելի
Back to top button