ԿարևորՀասարակություն

ՀԾԿՀ որոշումը չի կասեցվի, հայտարարել է վարչապետը

hasmikdilanyan
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չի  կասեցվի: Կառավարության այսօրվա  նիստը Հովիկ Աբրահամյանը սկսել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության  շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հստակեցրել է, թե որն է էլեկտրաէներգրայի սակագնի բարձրացման հիմնական պատճառները՝ սակավաջրություն,  ատոեմակայանի տուրբինի կանգնեցում   երկար ժամանակով, ինչպես նաև փոխարժեքի տատանումներ: «Մենք համատարած սուբսիդիայի տարբերակը  հնարավոր չենք համարել, թիրախավորված աջակցություն կտրամադրվի»:

Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է հովհարային անջատումների մասին, որոնք շատ արագ առօրյա կդառնան:

«Իշխանությունը պարտավոր է աջակցել սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելու համար: Խոսքը վերաբերում է առաջին հերթին սոցիալապես անապահով խավին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում յուրաքանչյուևր ընտանիքի համար միջին ամսեկան լրացուցիչ ծախսը միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված կկազմի շուրջ 1400 դրամ: Քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում փաստացի սպառում է 200 կվտ ժամ էլեկտրաէներգիա, այդ պատճառով ՀՀ նախագահի հետ խորհրդակցելով, մենք նախապատրաստել են որոշում, որով սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների կամ շուրջ 400 հազար անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նապստի չափը բարձրացնել տարեկան 24 հազար դրամով: Այսպիսով սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձարցման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի 2,5մլրդ դրամ: Միևնույն ժամանակ մեր մտահոգության առարկան միայն սոցիապալես անապահով խավերը չեն, այլ ցանկացած մեր քաղաքացի, որի կենսամակարդակի պահպանումը մեզ համար կարևորագույն խնդիր է: ՏՄՊՊՀ-ն պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական գների բարձրացման փորձերը անմիջապես ձեռնարկելու խիստ միջոցառումներ ՝ դրանք կանխելու համար»:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ նիստի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներին կառուցողական երկխոսություն սկսելու կոչ է արել՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կենտրոնական փողոցները փակելը չի բխում Հայաստանի Սահմանադրությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button