Միջազգային

«Իսլամական պետությունը» կրկին գրավեց Քոբանին

«Իսլամական պետության» ահաբեկիչները պայքարում են թուրք-սիրիական սահմանի մի հատվածում վերահսկողություն հաստատելու համար։ Իսլամական գրոհայինները ներխուժել են սիրիական Քոբանի քաղաք, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու:

Վաղ առավոտյան նրանք երկու ահաբեկչական գործողություն են կազմակերպել, որի հետևանքով, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, զոհվել է առնվազն 15 մարդ:

The Guardian- ն իր հերթին հաղորդում է, որ քաղաքի գրոհն իրականցվել է միանգամից երեք կողմերից: Ահաբեկչները ներխուժել են քաղաք, մարտի բռնվել քրդական ինքնապաշտպանության ուժերի հետ: Ներկայում մարտերը շարունակվում են:

The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ քաղաքում ամենուր սպանված քաղաքացիական անձանց դիեր են։

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Քոբանի ներծուժած ահաբեկիչները Սիրիա են անցել Թուրքիայի տարածքով: Դամասկոսը բազմիցս մեղադրել է Թուրքիայի իշխանություններին  իսլամիստներին աջակցելու մեջ:Անկարան մեղադրանքները հերքում է, նույնն էլ տեղի է ունեցել այսօր:

Հիշեցնենq, որ Իսլամական պետությունը քրդաբնակ Քոբանին արդեն մեկ անգամ գրավել էր, սակայն քուրդ զինյալներին հաջոցվել էր ազատել քաղաքն ահաբեկիչներից՝ սպանելով ավելի քան 600 իսլամիստի։

Ցուցադրել ավելի
Back to top button