Միջազգային

Թուրք ծայրահեղականը սպառնացել է «հայերի որսի դուրս գալ» Կարսի փողոցներում

Գորշ գայլերի ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը, խիստ վրդովվել է այն հանգամանքից, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում: Թուրքական «Radikal» պարբերականի փոխանցմամբ Ադըգյուզելը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում սպառնալիքներ է հնչեցրել «Թուրքիայում իրենց այդքան ազատ զգացող հայերի հասցեին»:

«Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք», ասել է թուրք ազգայնականը: Ադըգյուզելը մեղադրել է նաև բոլոր այն թուրք լրագրողներին ու պաշտոնյաներին, որոնք իր համոզմամբ աջակցում են Թուրքիայում գործունեություն ծավալող հայերին: Նա հայերին կոչ է արել ճանաչել իրենց չափն ու սահմանը և չփորձել չափել թուրքերի համբերությունը: Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ օրինակ, թուրքերը չեն կարող գալ Հայաստան ու ազատորեն միջոցառում կազմակերպել հայերի համար սուրբ որևէ վայրում: Նա սպառնացել է, որ նման դեպքերի կրկնության դեպքում իրենք այլ անհարժեշտ միջոցներ կձեռնարկեն:

Հիշեցնենք, որ  «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում Տիգրան Համասյանը հայ ազգային երաժշտության նմուշներ է ներկայացնում Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում։

Աղբյուր՝ ermenihaber.am

Ցուցադրել ավելի
Back to top button