Հասարակություն

Թող Երվանդ Զախարյանը վճարի ՀԷՑ-ի պարտքը. Իսագուլյան

alisagevorgyan
«Թող Երվանդ Զախարյանն իր կուտակած  600 միլիոն ԱՄՆ դոլարից վճարի ՀԷՑ-ի պարտքը և ոչ թե ոմանց յուրացրած գումարները  բարդեն  ժողովրդի գլխին»,-անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու վերջին օրերի իրադարձություններին՝ այսօր ասել է Ազգային անվտանգություն կուսակացության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա ձևակերպմամբ, առնվազն տարօրինակ է, որ պետության ու ժողովրդի շահը պաշտպանելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պաշտպանում է մասնավոր ընկերության շահը:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակին՝ Իսագուլյանը նշել է.

«Այս մարդկանց ջրցաններով վախեցնելը  բավականին բարդ է, քանի որ Բաղրամյանում հավաքված երիտասարդությունը «մինչև վերջ գնացող տղաներ են»: Նրանք մութ ու ցուրտ տարիներին ծնվածներն են, այսինքն՝ մարդիկ են, որ ժամանակին շատ լավ կոփվել են և հիմա չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Բայց միանշանակ է, որ կգնան մինչև վերջ: Կուզենայի, որ մեր իշխանություններն այս հանգամանքը անպայման հաշվի առնեին: Երբ այս ամենի մեջ իշխանությունները բռնում են ընկերության սեփականատիրոջ կողմը դա նշանակում է, որ ՀԷՑ-երից ստացած անաշխատ եկամուտների մեջ, ըստ էության, թաթախված է ողջ իշխանական  վերնախավը»:

Ցուցադրել ավելի
Back to top button