ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. Ադրբեջանը պետք է նավթախավիարային վիրտուալ աշխարհից վերադառնա

Հայաստանի եւ Չեխիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Լյուբոմիր Զաորալեկի այսօրվա բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել  երկկողմ հարաբերությունների բավական հագեցած օրակարգին, քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացմանը, անդրադարձ իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերը, հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը նաեւ նշել է, որ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը։ Արդեն լրագրողների հարցերին պատասխանելով՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն արդարացնում է իր ավտորիտար վարչակարգը եւ մարդու իրավունքների ոստնահարումները Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ «Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ձեր հիշատակած բանաձևի հետ կապված: Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ և թե՛ մյուս հարցում: Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ»,- նշել է Նալբանդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button