Միջազգային

Այսօր Մայքլ Ջեքսոնի մահվան օրն է

2009 թվականի այս օրը մահացել է Մայքլ Ջեքսոնը: Հայտնի երգիչը մահացել է 2009-ի հունիսի 25-ին՝ Լոս Անջելեսում: Նա 50 տարեկան էր:

Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958-ի օգոստոսի 29-ին՝ Գերիում (ԱՄՆ Ինդիանա նահանգ): 9 երեխաներ ունեցող ընտանիքում նա 7-րդ երեխան էր:

Մայքլը շոու-բիզնեսում հայտնվել է 5 տարեկանից, երբ նրա հայրը կազմակերպել է «Ջեքսոն 5» ընտանեկան համույթը, որի կազմում, բացի Մայքլից, մտնում էին նաև նրա 4 ավագ եղբայրները:

1971-ին լույս է տեսել նրա առաջին առանձին՝ I’ll Be There կոմպոզիցիան, որը հիթ շքերթներում զբաղեցրեց 4-րդ տեղը: Շարունակելով աշխատել եղբայրների հետ՝ Ջեքսոնը ևս մի քանի ձայնագրություն է անում, որոնք հիթեր են դառնում:

1982-ին նրա Thriller ալբոմը վաճառվել է 40 մլն օրինակով: Այդ ռեկորդը մինչև օրս չի գերազանցվել և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենավաճառված սկավառակ բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների:

Պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ աշխատանքը երգչին բերել է 8 Գրեմմի:

Ցուցադրել ավելի
Back to top button