Միջազգային

Օլանդը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ Wikileaks-ի հրապարակումից հետո

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ Wikileaks-ի հրապարակումից հետո: Ըստ այդ հաղորդագրության, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել եւ հետեւել է Ֆրանսիայի երեք նախագահների հեռախոսային խոսակցությունները: Այս մասին France-Presse գործակալությանը հայտնել են Օլանդին մոտ կանգնած աղբյուրները: Նիստը տեղի կունենա այսօր տեղի ժամանակով ժամը 9.00-ին: Սակայն Վաշինգտոնում հերքել են Ֆրանսիայի նախագահին լրտեսելու մասին հաղորդագրությունները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button