Մշակույթ

Փոքր թատրոնի նոր ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

sonahakobyan
Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնը` Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարայինխմբի հետ համատեղ բեմադրում է նոր ներկայացում: Ներկայացման պրեմիերան կկայանա աշնանը: Մինչ այդ սակայն Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին լրագրողներին են ներկայացրել հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի նոր բեմադրությունը: Նրանք նաև հայտնել են, որ նոր ներկայացումը, որի վերնագիրը դեռ որոշված չէ, նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

«Մի լքիր ինձ» ներառական պարային ներկայացման հաջողությունից հետո Բրիտանական խորհրդի «Պար՝ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Փոքր թատրոնը` Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի հետ համատեղ սեպտեմբերին կներկայանա նոր ներկայացմամբ: Ներկայացնելով հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խմբի նոր բեմադրությունը՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ նոր ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի եւ հաշմանդամություն ունեցող դերասանները, որոնք ներգրավված էին նաեւ Փոքր թատրոնի նախորդ՝ «Մի լքիր ինձ» ներկայացման կազմում:

«Մի լքիր ինձ» ներկայացումը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում և առաջին ներկայացման հաջողությունը էլ ավելի պարտավորեցնող քայլ է նոր ներկայացումը  բեմադրելու ճանապարհին, խոստովանեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

Նշենք, որ հատուկ ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու նպատակով հունիսի 13-27-ը Հայաստանում են Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասանուհի Ջեմամա Հոալդին: Չնայած կարճատև այցելությանը՝ Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրերը խոստացել են հնարավորինս արդյունավետ աշխատել ներկայացման մեջ ներգրավված դերասանների հետ: Միևնույն ժամանակ նրանք պատրաստվում են հանդիպել պարային բնագավառի մասնագետների հետ՝ նրանց փոխանցելով ներառական աշխատանքի իրենց փորձն ու հմտությունները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button