Միջազգային

Փարիզը հարգալից վերաբերմունք է պահանջում. ֆրանս-ամերիկյան սկանդալի զարգացումները

marlenahovsepyan
Ֆրանսիան չի հանդուրժի սպառնալիքներն իր ազգային անվտանգությանը: Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է հայտարարություն Փարիզի և Վաշինգտոնի միջև ծագած նոր սկանդալի վերաբերյալ: Նախօրեին ֆրանսական լրատվամիջոցները, հղում կատարելով WikiLeaks-ին, հրապարակել էին քաղվածք Միացյալ նահանգների ազգային անվտանգության ծառայության հետախուզական գործակալության փաստաթղթերից, որոնք վկայում են Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ժակ Շիրակի հեռախոսների գաղտնալսման մասին:

Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհուրդը հարգալից վերաբերմունք է պահանջում Միացյալ նահանգներից: Ռոյթեր գործակալությունը հայտնում է, որ Փարիզում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարին այսօր կեսօրին կանչել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ պարզաբանումների պահանջով:

Նշենք, որ Վաշինգտոնը հերքում է ֆրանսիական մամուլում հայտնված տեղեկությունը: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայութունը այժմ չի զբաղվում Օլանդի հեռախոսազրույցները որսալով:

Ցուցադրել ավելի
Back to top button