Հասարակություն

Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «Ոչ թալանին»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել: Նա իր այդ գործողությամբ միանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությանը, հայտնում է tert.am- ը։

«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,-Վարդան Պետրոսյանի խոսքերն է փոխանցել քույրը:

Ցուցադրել ավելի
Back to top button