Քաղաքական

Ռուսաստանն ուշի ուշով հետեւում է հայաստանյան իրադարձություններին

Ռուսաստանն ուշի ուշով հետեւում է Հայաստանում իրադարձություններին՝ հույս ունենալով, որ շատ մոտ ժամանակներում իրավիճակը կկարգավորվի օրենքի համաձայն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեզ միավորում են Հայաստանի, հայ ժողովրդի հետ պատմական կապերը։ Իհարկե, մենք մեծ ուշադրությամբ ենք հետեւում այնտեղ իրադարձություններին եւ անշուշտ հույս ունենք, որ շատ մոտ ժամանակում իրավիճակը կկարգավորվի օրենքին խիստ համապատասխան եւ չի լինի օրենքի ոչ մի խախտում»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ- Նովոստին»։

Ցուցադրել ավելի
Back to top button