Տնտեսական

Ռոբերտ Նազարյանը չի հաստատում ՀԾԿՀ որոշումը չեղյալ հայտարարելու լուրերը

Հանրային ծառայությունները ՀԾԿՀ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի հաստատում էլ.էներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու լուրերը, հայտնում է «Հրապարակը»։

Թերթի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանձնաժողովն այնուամենայնիվ փոխի իր որոշումը, Նազարյանը պատասխանել է.

«Ե արդեն ասել եմ, որ մենք այսօր էներգետիկ համակարգը կայուն պահելու խնդիր ունենք, հուսալի, անվտանգ շահագործելու խնդիր ունենք, և սա ոչ միայն «Ցանցերին» է վերաբերում, այլ նաև կայաններին։ Ասել եմ նաև, որ հարցի գինը սա է։ Բոլոր լսումների ժամանակ, որոնց ես մասնակցել եմ, այդ հարցն ինձ ուղղել են, և ես ասել եմ՝ կարելի է, եթե երկու աղբյուր լինի։ Մեկը՝ եթե երկարաժամկետ, արտոնյալ վարկ ճարեք, բերեք-դնեք և տարիների ընթացքում մարեք, և բեռը թեթևանա, մյուսն էլ՝ սակագնի բարձրացումն է։ Մենք 5 հոգուց կազմված կոլեգիալ մարմին ենք և մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եթե որևէ մեկն այդ գումարը կգտնի և կասի՝ տալիս եմ ձեզ և տեղադրեք, ոնց որ եղավ ժամանակին գազի սակագնի հետ, երբ մեզ ասեցին՝ սպառողի վրա ոչ թե 270 դոլար հաշվեք, այլ 189, բնականաբար, կվերանայենք։ Բայց այդ գումարը չկա, աղբյուրը չկա»,- ասել է Նազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button