Քաղաքական

Շփումները մշտական են. Պուտինի խոսնակն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի գործող օրենսդրությանը խիստ համապատասխան բոլոր հարցերին պատասխան կտրվի։ Մենք ցանկանում ենք Հայաստանին հանգստություն, բարգավաճում եւ գոյություն ունեցող տարաձայնությունների շուտափույթ կարգավորում»,- այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ- ը։

Պատասխանելով հարցին, թե կա՞ն ինչ- ինչ շփումներ Հայաստանի իշխանության հետ, Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան եւ Երեւանն ունեն «սերտ եւ գործընկերային հարաբերություններ եւ ինտեգրացիոն գործընթացների համատեղ մասնակցություն։ Այդ շփումները մշտական են»։

Պեսկովը Հայաստանում հնարավոր զարգացումների կանխատեսումից հրաժարվել է։ «Մենք կանխատեսումներով չենք զբաղվում»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button