Հասարակություն

Նստացույցի երկրորդ գիշերն ու դրան հաջորդած առավոտը (լուսանկարներ)

Երեկ երեկոյան մեկնարկած բողոքի ցույցը շարունակվում է: Ցուցարարները չեն լքել Բաղրամյան փողոցի սկզբնամասը: Գիշերը խաղաղ է անցել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կենդանի պատ են կազմել ԱԺ պատգամավորները, մտավորականները, հոգեւորականներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Մասնակիցներն այս պահին քննարկում են իրենց հետագա քայլերը: «Ամեն մեկն իր պայքարն է տանում, ոչ մեկը մյուսին չի պաշտպանում, մեր պահանջը հստակ է՝ չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը, որոշումը չեղյալ հայտարարել, մենք դրա համար ենք այստեղ, որևէ մեկին վնաս չենք տալիս»,- քիչ առաջ նման կոչով հանդես եկան բողոքի ակցիայի մասնակիցները՝ նկատելով, որ իրենց են միացել նաև ուղորդված մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ որ բան անել:

Այս պահին ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հորդորում է ցուցարարներին հեռանալ, ազատել փողոցը եւ տեղափոխվել Ազատության հրապարակ: Հունան Պողոսյանը վստահեցրել է, որ նրանց պահանջը կկատարվի եւ դրական որոշում կլինի: Ցուցարարները, սակայն, չեն պատրաստվում լքել տարածքը:

cuyc cuyc1 cuyc2 cuyc3 cuyc4 cuyc5 cuyc7 cuyc8 cuyc9 lusabac lusabac1 lusabac2 lusabac3 lusabac4 lusabac5 lusabac6 lusabac7

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button