Հասարակություն

Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնությունները

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հայտնվել են ոստիկանության բռնությունների թիրախում։

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած ոստիկանական ուժերը բռնություններ են կիրառել նաև լրագրողների հանդեպ և ջարդել նրանց տեխնիկական միջոցները, ոմանց՝ նաև բերման ենթարկել։  ՀՀ իշխանությունները այդպիսով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել լրագրողական միջավայրում՝ կոպտորեն խոչընդոտելով նրանց մասնագիտական իրավունքը՝ լուսաբանել խաղաղ ցույցը և ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները։

Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է  ոստիկանական բռնությունները և պահանջում է դադարեցնել  իրենց  մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ կիրառվող բռնի ուժը:

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում իրավասու մարմիններին պահպանել ազատ հավաքների անցկացման, խոսքի, մամուլի և տեղեկատվության ազատության՝ ՀՀ քաղաքացիների անբեկանելի և միջազգայնորեն ամրապնդված իրավունքները՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Ցուցադրել ավելի
Back to top button