Հասարակություն

Ճիշտ ինֆորմացիոն հոսք չի ապահովվում «դրսի» համար. Սամվել Մարտիրոսյան

 

lenabadeyan
Զուտ քաղաքացիական պայքարին զուհագեռ այսօր առաջացել է մի նոր խնդիր, որը կապված է տեղեկատվական անվտանգության հետ: Խնդիրն այն է, որ հայկական լրատվամիջոցներին ինչ-ինչ խնդիրներից ելնելով չի հաջողվում ապահովել ճիշտ ինֆորմացիոն հոսք «դրսի» համար: Արդյքունքում ստեղծվում է «ինֆորմացիոն վակում», որն արդեն օգտագործում են այլ ուժերն ու ամեն ինչ տանում են իրենց համար նախընտրելի ճանապարհով: Լրատվական հոսքերին հետեւել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը եւ արել որոշ եզրակացություններ:

 

 

Վերջին օրերի հայաստանյան իրադարձությունները լուսաբանելու հարցում «խաղի մեջ մտել է երկու կողմ»,- այսօր հայտարարում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Դեպի «դուրս» գնացող ինֆորմացիային հետեւող մասնագետը պնդում է՝ ճգրիտ տեղեկությունները շատ քիչ են, ինտերնետային ինֆորմացիոն հոսքը՝ որը հիմնականում կեղծ է, ավելապես ապահովում է ադրբեջանական կողմն ու  ռուս-ուկրաինական լուսաբանումները:

Բոլոր դեպքերում էլ հասկանալի է, թե ինչ ուղղություններ դրանք ունեն եւ ամեն մեկն ինչ շահեր է հետապնդում: Որպես օրինակ մասնագետը հիշեցնում է «Սեյվ Քեսաբ» նախաձեռնությունը՝ երբ օգտագործելով իրականությունը տարածվում էր կեղծ տեղեկություն:

 

Ի տարբերություն այս ամենի՝ ոստիկանների կողմից լրագրողների դեմ գործողությունները շատ լուրջ անդրադարձ ունեցան լրատվական հոսքերի վրա, ասում է Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ սրա բացասական հետեւանքները կտեսնենք հետագայում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button