Միջազգային

Լեհաստանն ու Ռումինիան՝ Ռուսաստանի թիրախում. Մոսկվան սպառնում է

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդում Լեհաստանն ու Ռումինիան անվանել են Մոսկվայի պոտենցիալ թիրախներ՝ այդ երկների տարածքում ամերիկյան հակաօդային պաշտպանության տարրեր տեղակայելու դեպքում:

«Խորհուրդ եմ տալիս Լեհաստանի և Ռումինիայի իշխանություններին չմշակել նման ծրագրեր, այլապես կդառնան Ռուսաստանի թիրախը», հայտարարել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը:

Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարությունները՝ Արևելյան Եվրոպայի 7 երկրներում  250 միավոր ծանր տեխնիկա տեղակայելու մտադրության մասին, պաշտոնյան խորհուրդ է տվել դիմել բժշկի: Լուկյանովը նաև նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է մոտ 2 հազար քաղաքացի և մտավախություն է հայտնել, որ նրանք կարող են վերդառնալ Ռուսաստան:

Ցուցադրել ավելի
Back to top button