Հասարակություն

Էլ. էներգիայի թանկացման որոշումը կարող է վերանայվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղ առավոտյան իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկացրել է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը վերանայվելու է, հայտնում է «Արմինֆոն» վկայակոչելով իշխանական շրջանակների աղբյուրը:

Աղբյուրը դժվարացել է նշել, թե ինչպես է ձեռք բերվել սակագների նվազեցման վերաբերյալ որոշումը, արդյոք այն համաձայնեցվել է ռուսական կողմի հետ, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ-ն ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»- ի դուստր ընկերությունն է։

Արմինֆոյի աղբյուրի համաձայն՝ գործընթացն արդեն ընթացքի մեջ է. ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանն այդ հարցի շուրջ խորհրդակցության է հրավիրվել վարչապետի մոտ։

ՀԷՑ- ը կարող է գնել Սամվել Կարապետյանը

Իր հերթին news-book.am- ը իր մոսկովյան աղբյուրները վկայակոչելով տեղեկացնում է, որ համաձայնություն է կայացել ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի և «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի միջև:

«Սամվել Կարապետյանը գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ այսպիսով փրկելով Ռուսաստանին և թույլ չտալով, որ ընկերությունն ազգայնացվի: Սամվել Կարապետյանն իր հերթին մի շարք պահանջներ է դրել «ՌԱՕ ԵԷՍ»-ի և Ռուսաստանի կառավարության առջև: Այն է, անցկացնել միջազգային աուդիտ, ուսումնասիրել բոլոր խախտումները, հատկացնել նոր ֆինանսական միջոցներ՝ ներդրումները խթանելու և վարկային պայմանավորվածությունները կատարելու համար»,- գրել է news-book.am- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button