Միջազգային

Արտասահմանցիների մասնակցությամբ եւս մեկ ավտովթար՝ Բաքվում

Արտասահմանցիների մասնակցությամբ եւս մեկ ավտովթար՝ Բաքվում. մեկ բրիտանացի զոհվել է, ևս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Զոհվածը՝ Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերության աշխատակից էր:

Բրիտանական դեսպանատունը միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է: Հիշեցնենք, որ սա երկրորդ ողբերգական միջադեպն է Եվրոպական խաղերի ընթացքում: Հունիսի 11-ին էլ Օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը հարվածել էր ավստրիացի մարզուհիներին:

Եվրոպական առաջին խաղերը, որոնք այսուհետ կանցկացվեն 4 տարին մեկ անգամ, Բաքվում մեկնարկել են հունիսի 12-ին և կտևեն մինչև հունիսի 28-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button