Հասարակություն

Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ լարվածությունը շարունակում է նվազել

lusinevasilyan

Էլ.էներգիայի թանկացման դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են այս գիշեր եւս մնալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Նրանք հայտարարում են, որ իրենց պահանջները մնում են նույնը։ Միաժամանակ՝ ժողովրդի թիվը գնալով աճում է, մարդիկ շարունակում են օգնել միմյանց, նաեւ ակցիան զուգորդվում է երգով եւ պարով։

Այստեղ են նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներն ու շոու- բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կենդանի պատ են կազմելու ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Նախորդ գիշերվա նախադեպը հաջողված փորձ են այստեղ համարում։

Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 23։00- ի թողարկման մեջ

Ցուցադրել ավելի
Back to top button