Հասարակություն

Ակտիվիստները կոչ են անում ժամը 21- ից 22- ը անջատել լույսերն ու էլ.սարքավորումները

lusinevasilyan

Բաղրամյան պողոտային սկզբնամասում, ինչպես նաեւ Ազատության հրապարակում այս պահին շարունակվում է էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան։ Խաղաղ ակցիայի ընթացքում ակտիվիստները ազգային երաժշտության հնչյունների ներքո ազգային պարեր են պարում:

Ակտիվիստները նաեւ «Միացիր պայքարին տնից» վերնագրով թռուցիկներ են բաժանում ներկաներին, որտեղ կոչ են անում Հայաստանի բոլոր բնակիչներին ամեն օր ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն անջատել տան բոլոր լույսերը և էլեկտրաէներգիայով աշխատող բոլոր համակարգերը: Ակցիայի հեղինակները նշում են, որ ամեն օր մեկ ժամով լույսերն անջատելը հսկայական վնասներ կպատճառի ՀԷՑ-ին:

Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 19։00- ի թողարկման մեջ

Ցուցադրել ավելի
Back to top button