Քաղաքական

Amnesty International- ը կոչ է անում հետաքննել ոստիկանության գործողությունները

Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ապահովեն անկողմնակալ, անկախ և մանրակրկիտ հետաքննություն՝ խաղաղ ցուցարարներին նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ, ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանի իշխանությունները պետք է խուսափեն ծանր տեխնիկայի միջոցով խաղաղ ցուցարարներին ցրելուց, որպեսզի ապահովեն հավաքների և խոսքի ազատությունը։ Տեսանյութերում, որտեղ երևում է, թե ինչպես են ջրնետ մեքենաներից ջրի շիթեր արձակում գետնին նստած խաղաղ ցուցարարների ուղղությամբ, մտահոգության տեղիք են տալիս»,- ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։

Amnesty International-ի ներկայացուցիչը նաև փաստում է, որ իշխանությունները հետաքննում են էլեկտրաէներգիայի թանկացման կասեցում պահանջող ակտիվիստների «խուլիգանությունը», փոխանակ հետաքննեն Ոստիկանության խիստ արձագանքը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button