Քաղաքական

Պան Գի Մունը անհանգստանում է ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու կապակցությամբ

marlenahovsepyan
ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղար Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու կապակցությամբ: «Մեզ անհանգգստացնում է այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը դեռևս չեն հասել խնդրի խաղաղ կարգավորման, իսկ լարվածությունը շարունակում է աճել», ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը աղետալի հետևանքներ կունենա ոչ միայն հակամարտող կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար: «Հուսով ենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը կօգնի կողմերին գտնել հակամարտության կառգավորման կառուցողական, խաղաղ ուղի», ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button