Հասարակություն

Պայաքարի մեխանիզմները պետք է համակարգված լինեն. մտավորականներ

alisagevorgyan
«Ոչ ոք, կարծես,  չի ժխտում, որ եղել է վատ կառավարում, անգամ բացահայտ հանցագործություն, որի համար, սակայն, պետք է վճարի ժողովուրդը». Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բոնոշմամբ, սա այն աբսուրդն է, որի դեմ իր արդադացի բողոքն է բարձրացրել երիտասարդությունը: Դերասանուհի Լալա Մնացականյանը ևս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ երիտասարդների ընդվզումը համարում է արդարացված: Սակայն երկու բանախոսներն էլ վերապահումներ ունեն պայքարի մեխանիզմների արդյունավետության առումով:

 

«Կատարվածը մեր երկրի ինքնաշխունթյան պակասի արդյունք էր: Ոչ ոք չի ժխտում, որ եղել է վատ կառավարում, անգամ բացահայտ հանցագործություններ, որոնց համար, սակայն, պետք է վճարի ժողովուրդը»: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձարացման դեմ  քաղաքացիական ընդվզումը միանգամայն տեղին ու արդարացի է համարում: Այն ինչ նա որակում է «վատ կառավարում», դերասանուհի Լալա Մնացականյանի բնորոշմամբ հայաթափության միտումնավոր ծրագիր է, որի արդյունքն էր նաև Բաղրամյան փողոցում տեղի ունեցածը:

Ռուբեն Բաբայանը լիահույս է, որ իրենց և բոլորիս իրավունքի համար պայքարող երիտասարադները ոչ թե կապրեն հերթական հիասթափությունն ու կորոշեն լքել հայրենիքը, այլ կանեն հետևություններ: «Յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար պետք է մշակել այդ հաղթանակի ճանապարհը, միայն ցանկությունը քիչ է»: Նպատակին հասնելու համար գնալ Բաղրամյան 26, նստել  սպասել մինչև ջրցան մեքենաներով ցրելն, ըստ Բաբայանի, ամենապարզունակ և ոչ արդյունավետ որոշումն էր:

Իսկ ինչ անել. հարցին Ռուբեն Բաբայանն ունի իր պատասխանը՝ պայքարի մեջ ներգարվել մարդկանց ավելի լայն շրջանակ ու խնդիրը տեղափոխել իրավական հարթություն. «Տեղի է ունեցել հանցագործություն, որի համար պետք է վճարեն կոնկրետ մարդիկ և ոչ թե ժողովուրդը: Պետք  է  զերծ մնալ  իշխանություններին ուղղված զգացմունքային որակումներից, բարոյախրատական ձևակերպումներից : Ներկայացվող պահանջն, ըստ Բաբայանի, պետք է լինի կոնկրետ և հստակ, որը պետք է ներկայացնեն ընդհանուրի վստահությունը վայելող շարժման առաջնորդները, որոնց դերը Ռուբեն Բաբայանը խիստ կարևորում է:

Ցուցադրել ավելի
Back to top button