Հասարակություն

Ոստիկանության հայտարարությունը

Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը  դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ:

Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:

Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց  և  անհնազանդության դրսևորումներից:

Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Կազմակերպիչներին հորդորում ենք` քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:

Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլև երկրի անվտանգության և ապագայի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button