Հասարակություն

ՀՀ ՊՆ- ն չի բացառում ադրբեջանցիների մոլորվելու փաստը, սակայն նրանք հայկական կողմում չեն

Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից, ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»։

Ցուցադրել ավելի
Back to top button