ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. Վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը մեր հավատարմությունը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնաբանել է Երեւանում այսօր առավոտյան ոստիկանության գործողությունների մասին միջազգային կառույցների եւ դեսպանատների ներկայացուցիչների արձագանքին։

«Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։

Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքերի մասին մեր գործընկերները կտեղեկացվեն»,- հայտարարել է ԱԳ նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button