ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ- ն ընդունեց Ադրբեջանի մասին բանաձեւը՝ հանելով Հայաստանին վերաբերող «օկուպացիա» բառը

ԵԽԽՎ- ն այսօր ընդունել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը։ Բանաձեւի նախագծում Ղարաբաղի որոշ տարածքների «օկուպացիայի» մասին ձեւակերպումը վերջնական տեքստում փոփոխվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով», Tert.am-ին հայտնել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ հայկական պատվիրակության առաջարկն անցել է 85 կողմ քվեով։ Դեմ են եղել 78- ը։

«ԼՂ հակամարտություն մասին» բառերը ամբողջությամբ համապատասխանում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարին, այնպես էլ միջազգային ընդունված բառապաշարին:
Բանաձևն ընդունված է, սակայն նրանում այլևս գոյություն չունի օկուպացիա բառը»,- ասել է նա։

ԵԽԽՎ-ում այսօր քվեարկության դրված Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթղթում նշվում էր, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:

Ցուցադրել ավելի
Back to top button