Քաղաքական

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում լրագրողների դեմ ուժի կիրառումից

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր հայտարարություն է տարածել Երևանում  էլեկտրաէներգիայի թանկացման ցույցը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ:

Նա հայտարարել է, որ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի  բոլոր  դեպքերում: «Լրատվամիջոցներն իրավունք ունեն լուսաբանելու հրապարակային միջոցառումներ, և լրագրողները պետք է հնարավորություն ունենան անվտանգ լուսաբանել իրադարձությունները՝  չվախենալով հետապնդումներից  և ահաբեկումներից»,- ԵԱՀԿ կայքում տարածած հաղորդագության մեջ նշել է պաշտոնյան:

Միյատովիչը մեկ առ մեկ թվարկելով լրատվամիջոցների անունները, որոնց աշխատակիցների նկատմամբ ուժ է կիրառվել, Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ իրականացնել դեպքերի քննություն և ձեռնարկել միջոցներ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ զսպվածություն ապահովելու հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button