Հասարակություն

Բացվել է Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

hasmikdilanyan
Երկու միլիոին դոլար՝ Հունաստանի կառավարության ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ , արդյունքում  Հայաստանում բացվել է իր տեսակի մեջ եզակի հսկիչ  թունաբանական լաբորատորիա: Այն գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական  և բուսասնիտարական  լաբորատոր ծառայություն ՊՈԱԿ-ում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է լաբորատորիայի բացումը և նկատել՝ «Համոզված եմ, որ այս լաբորատորիան, որն իր տեսակով եզակին է և միակը տարածաշրջանում և հնարավորություն է ստեղծում գերժամանակակից սարքավորումների միջոցով ներկրվող թունաքիմիկատների փորձաքննություն իրականացնել, մեծապես կնպաստի մեր երկրում սննդամթերքի որակի բարելավմանը»:

 

Տարիներ շարունակ թե այս կամ այն մշակաբույսն աճեցնելիս, ինչ թունաքիմիկատ է օգտագործել գյուղացին   ու այն ինչ ազդեցություն  է թողել մեր աողջության վրա, մեղմ ասած .  ստուգվել է հին մեթոդով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական  և բուսասնիտարական  լաբորատոր ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն  Արման Գևորգյանը մեզ հետ զրույցում հանգստացնում է շարքային սպառողներիս՝  անհանգստանալու կարիք չկա, դրանից առաջ , սակայն, նա խոստովանում է՝  թունաքիմիկատների բաղադրությունն ու ու միայն վերահսկվել է, բայց՝  ոչ  նորագույն մեթոդներով:

«Մինչ այժմ էլ վերահսկվել է ոչ  բնականաբար տվյալները ոչ այնքան հավաստի են եղել,  ամեն դեպքում վտանգ չեն ներկայացրել, հին մեթոդով է  կատարվել ավելի նոր մեթոդով՝ իրականացնելու համար՝ կառուցվել է այս լաբորատորիան»:

Գևորգյանի մատնանշած լաբորատորիան, որն այսօր պաշտոնապես բացվեց, եզակի է Հայաստանում, այն տեսչական մարմիններին հնարավորություն է տալու իրականացնել լիարժեք վերահսկողություն ինչպես ներկրվող,  այնպես էլ Հայաստանում օգտագործվող թունաքիմիկատների վերսաբերյալ: Թե ինչ վիճակում էր թունաքիմիկատների ու պարարտանյութերի  շուկան  մինչ այժմ, գիտի նաև ոլորտի պատասխանատուն՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սակայն, նա նաև վստահ է, որ նոր լաբորատորիան  ամեն ինչ իր տեղի կգցի, թունաքիմիկատների որակից գյուղացիների դժգոհությունները, նախարարը  արդարացի է համարում.

«Շատ հաճախ մեր գյուղացիական տնտեսությունները բողոքում են թունաքիմիկատների որակից, որը մեծապես կախված է մշակվող մշակաբույսերի որակի ու ընդհանրապես արտադրության արդյունավետության բարձրացման հետ: Երկրորդ ամենակարևորը՝ թունաքիմիկատենրի բուժումից հետո սննդամթերքի, պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային քանակների որոշման կարևորությունը, որը մեծապես նպաստելու է  մարդկանց առողջությանը և ընդհանրապես անվտանգ սննդամթերքի արտադրության հետ կապված»:

Երկու միլիոն դոլար արժողությամբ լաբորատորիան կառուցվել է Հունաստանի կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: Հայաստանում Հունաստանի հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը կարևորում  է  լաբորատորիայի գործունեությունը՝ հատկապես հանրության առողջության պահպանման  հարցում: Դեսպանը վստահ է, որ նոր լաբորատորիայի շնորհիվ Հայաստանում ավելի որակյալ գյուղմթերք կարող է արտադրվել, որն էլ նաև կարտահանվի:

Պետական պատվերի շրջանակներում մոնիտորինգ է կատարվելու  տարեկան 600 նմուշի չափով, սա անվճար, իսկ  մյուս հետազոտությունների համար,  բնականաբար,  գումարներ են պահանջվելու: Թե որքան կարժենան հետազոտությունները, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասնիտարական  լաբորատոր ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը առայժմ դժվարանում է ասել: Լաբորատորիան նոր է, հստակեցումների անհրաժեշտություն կա:

Ցուցադրել ավելի
Back to top button