Հասարակություն

«Արմենիա» առագաստանավի հերոսական ուղին՝ մեկ ֆիլմում

aidaavetisyan
«Արմենիա» առագաստանավը,  2009 թվականի մայիսի 28-ին մեկնարկելով  Միջերկրական ծովի Վալենսիա նավահանգստից,  2011 թվականի օգոստոսի 5-ին նորից մտել է  Միջերկրական ծովի ջրեր՝ դրանով իսկ ավարտելով հայ ժողովրդի պատմության առաջին շուրջերկրյա նավարկությունը: Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավը նվիրված էր օտարության մեջ  հայկական  բոլոր պատկանելությունները պահպանած հայ մայրերին: Երեք օվկիանոսով, հինգ մայրցամաքով և  բազում քաղաքներով անցած  «Արմենիա» առագաստանավի  8 հոգանոց անձնախմբի հերոսական ուղին մեկ ֆիլմում է ամփոփել ռեժիսոր Վահե Գևորգյանցը, որի պրեմիերան  կայացել է երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:

 

 

2009 թվականի   մայիսի 28-ին  Միջերկրական  ծովից մեկնարկած «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության մասին երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում վավերագրական  ֆիլմի պրեմիերա էր, որին ներկա էր նաև հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ֆիլմի հեղինակները մտադիր են  2 տարվա  նավարկության վավերագրերից ութմասանոց ֆիլմաշար հավաքել, ինչն ամբողջական պատկերացում կտա արկածներով ու հիշարժան հանդիպումներով առլեցուն այդ երթուղու մասին: Ֆիլմաշարի առաջին մասի սցենարիստը Աննա Դերձակյանն է:

«Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Ծովից ծով Արմենիա» գրքի հիման վրա: Շատ արկածներով հագեցած գիրք էր և մեզ համար շատ դժվար էր կողմորոշվելը ինչր կարելի էներառել ֆիլմում, ինչը՝ ոչ: Բայց շնորհակալություն թիմերին»:

«Ծովից ծով Արմենիա» ֆիլմի 2 օպերատորները աշխարհասփյուռ գաղթօջախներում շատ հետաքրքիր բացահայտումներ են  վավերագրել և դրանք, ըստ նրանց, երկրագնդի գրեթե բոլոր միջօրեականները հատող շուրջերկրյա նավարկությունների պատմության մեջ, մեզ համար գոնե առանձնահատուկ նշանակություն ունեն: Օպերատոր Սամվել Բաբասյանի վկայությամբ՝ պատմության համար նշանակալից  բացահայտումներ տեղ են գտել նաև վավերագրական մեկ ժամանոց ֆիլմում:

«Մեր պատմության համար արվեցին որոշ բացահայտումներ: Օրինակ Սուրաբայիի հայկական եկեղեցին, որի մասին համոզված եմ ոչ ոք չգիտեր, մենք գտանք այդ եկեղեցին, նկարեցինք, մեզ բերեցին նրա փաստաթղթղերը, որ դա հայկական է եղել և այդ ամենը ֆիլմում կա»:

Արշավախմբի ղեկավար, բժիշկ, գրող, հրապարակագիր, պատմական նավարկությունը ինքնաշեն նավակով Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում 8 հոգանոց  խմբով նավարկած Զորի Բալայանը 5 մայրցամաքներում միլիոնավոր հայրենակիցների և այլազգի պաշտոնատար անձանց հետ հանդիպումները, յուրատեսակ բացահայտումները,  համարում է ազգանպաստ և մեր երկրի համար կարևոր:  «Ծովից ծով Արմենիա» առաքելությունը խորագրով նավարկությունը, հիշեցնեմ, մեկնարկել է Միջերկրական ծովի ջրերից, Ջիբլաթարի նեղուցով կտրել-անցել Ատլատյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսները և 2011 թվականի օգոստոսի 5-ին ավարտել մեկնակետում: Ֆիլմի հեղինակ Զորի Բալայանի հավաստմամբ՝ ֆիլմաշարի յուրաքանչյուր մաս անդրադառնալու է առանձին որևէ թեմայի կամ արժանահիշատակ հարցազրույցների:

Ականատեսների վավերացմամբ՝  օվկիանոսային  աղետների ու արհավիրքներին հետևելու համար կարելի է դիտել ֆիլմն ու այդ դժվարնացանելի ուղևորության հեռակա մասնակիցը լինել: Ինչպես և ֆիլմից հետո տպավորվածի մասին որակեց հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Հավանեցի, ուժեղ  ֆիլմ էր: Ինձ համար առավել հաճելի էր այն, քանի որ ես նավ չեմ նստում, վախենում եմ նավերից և օդանավերից, շատ շնորհակալ եմ՝ իրեն օգնությամբ ճանապարհորդություն կատարեցի տարբեր երկրներ»:

Մեծ հայրենասիրություն դրսևորող ֆիլմին դրական գնահատական տվեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ  այս ֆիլմը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայը որտեղ էլ որ հանգրվանի ստեղծում է փոքր Հայաստան:

Ցուցադրել ավելի
Back to top button